Բիզնես 

Նյու Յորքում և Լոնդոնում նավթի գներն աճել են

analitik.am

Ուրբաթ օրը Նյու Յորքի առևտրային բորսայում WTI նավթը թանկացել է: TASS-ի հաղորդմամբ՝ այս նավթի դեկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսային պայմանագրերն առևտրի վերջում կնքվել են 75.82 դոլար 1 բարելի դիմաց արժեքով, ինչը 1.61 դոլարով (2.2%) բարձր է, քան նախորդ օրը:

Լոնդոնի ICE բորսայում Brent-ի ֆյուչերսային գործարքների գինն աճել է 1.92 դոլարով՝ 79.41 դոլար 1 բարելի դիմաց՝ հայտնում է gazeta.ru-ն:

Ըստ վերլուծաբանների՝ նավթի գնի աճին նպաստել են առևտրի մասնակիցների սպասումները, թե նոյեմբերի 27-ին Վիեննայում հանդիպման ժամանակ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը կարող է նավթի գնի կայունացման նպատակով արդյունահանման քվոտաների կրճատման որոշում ընդունել:

Նավթի թանկացմանը նպաստել է նաև ամերիկյան տնտեսության լավ ցուցանիշը: Ուրբաթ օրն ԱՄՆ առևտրի նախարարությունը հայտնել է, որ 2014թ. հոկտեմբերին երկրում մանրածախ առևտրի ծավալը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.3%-ով: Վերլուծաբանների կարծիքով՝ ամերիկյան տնտեսության ամրապնդումը կնպաստի նավթի պահանջարկի աճին:

Նույն շարքից