Բիզնես 

Քեմերոնը նախազգուշացրել է, որ համաշխարհային տնտեսությանը ֆինանսական նոր ճգնաժամ Է սպառնում

analitik.am

Համաշխարհային տնտեսությանը ֆինանսական նոր գլոբալ ճգնաժամ Է սպառնում: Այս նախազգուշացմամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանդես Է կել Բրիսբենում G20-ի գագաթնաժողովի արդյունքներին նվիրված հոդվածում, որը հրապարակվել Է The Guardian թերթի կայքում:


«Ֆինանսական կրախից վեց տարի անց, որը ծնկի բերեց աշխարհը, համաշխարհային տնտեսության կառավարման վահանակի վրա վերստին կարմիր լույսեր են թարթում»,- գրում Է բրիտանական կառավարության ղեկավարը:


«Երբ ես «Բրիսբենում «քսանյակի» գագաթնաժողովում հանդիպում Էի աշխարհի ղեկավարների հետ, հիմնախնդիրները պարզորոշ երեւում Էին,- նշում Է նա:- Եվրոգոտին անկման երրորդ ալիքի եզրին Է՝ բարձր գործազրկությամբ, նվազող աճով եւ գների անկման իրական վտանգով: Զարգացող շուկաները, որոնք ճգնաժամից դուրս գալու առաջին փուլերում համաշխարհային աճի լոկոմոտիվներն Էին, դանդաղեցնում են դինամիկան»,- շարունակում Է Քեմերոնը:


Գլոբալ տնտեսության մյուս սպառնալիքների թվում նա նշել Է համաշխարհային առեւտրի ազատականացման շուրջ բանակցություններում տիրող լճացումը, Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության համաճարակը եւ Մերձավոր Արեւելքում շարունակվող հակամարտությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից