Բիզնես 

Հայտնի է Ադրբեջանի պետպարտքի չափը

analitik.am

Ադրբեջանի պետական պարտքը, ընթացիկ տարվա հոկտեմբերի մեկի տվյալներով, 6 մլրդ 380.7 մլն դոլար է:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 89.5% է: 

 

Հոկտեմբերի 1-ի դրությամբ վարկերի արժութային կառուցվածքն այսպիսին է՝ 63.7 տոկոսը՝ դոլարով, 21.7 տոկոսը՝ եվրոյով, 2.2 տոկոսը՝ ճապոնական իենով, 0.8 տոկոսը՝ իսլամական դինարով, 0.5 տոկոսը՝ սաուդական ռիալով, 0.5 տոկոսը՝ ԱՄԷ դիրհամով, 0.2 տոկոսը՝ քուվեյթական դինարով:

 

 

Միջոցները հիմնականում ձեռք են բերվել Համաշխարհային բանկից, Ճապոնական միջազգային համագործակցության գործակալությունից, Ասիական զարգացման բանկից, Իսլամական զարգացման բանկից, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և այլ միջազգային ֆինանսական ինստիտուտներից, և ուղղվել են տնտեսական բարեփոխումների, ենթակառուցվածքների վերականգնման, այդ թվում՝ ճանապարհաշինության, ջրամատակարարման համակարգի բարեկարգման, երկաթուղային ճանապարհների զարգացման և այլ նպատակներով:

Նույն շարքից