Բիզնես 

Նավթի գները շարունակում են ընկնել

analitik.am

Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի գինը նոյեմբերի 17-ին ընկել է մինչև 78.21 դոլար 1 բարելի դիմաց՝ հայտնում է AK&M-ը: Անցած շաբաթ առևտրի փակման ժամանակ եղած ցուցանիշի համեմատ՝ գինը նվազել է 1.5%-ով:


Նավթի գնի անկումը վերլուծաբանները կապում են Ճապոնիայում ռեցեսիայի մասին հաղորդագրությունների և Միջազգային էներգետիկ գործակալության (IEA)՝ նոյեմբերի 14-ին հրապարակված բացասական կանխատեսման հետ:


Փորձագետների կարծիքով՝ նավթն ավելի է էժանանում Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) հանդիպման սպասումների ֆոնին, որը տեղի կունենա նոյեմբերի 27-ին՝ Վիեննայում: Հայտնի է, որ այդ հանդիպման մասնակիցները պետք է որոշում ընդունեն շուկա հանվող սև ոսկու ամենօրյա մատակարարումների սահմանի վերաբերյալ: Ենթադրվում է, որ 80 դոլարից նավթի էժանացումը պետք է ՕՊԵԿ-ին ստիպի կրճատել նավթի արդյունահանման ծավալները՝ նավթի հետագա էժանացումը կանխելու համար:

Նույն շարքից