Բիզնես 

Ռուսաստանում առաջարկում են ալկոհոլը հեռացնել խանութների ցուցափեղկերից

analitik.am

Ռուսաստանում ալկոհոլային արտադրանքը ծխախոտային արտադրանքի պես կարող է հեռացվել գնորդների տեսադաշտից:

 

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները պատրաստել են սպիրտային արտադրանքի արտադրությունն ու շրջանառությունը կարգավորող օրենքում փոփոխություններ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Օրինագծի փոփոխությունների նպատակը ցանկացած տեսակի ալկոհոլային արտադրանքի, ներառյալ՝ գարեջրի ցուցադրումն արգելելն է խանութների դարակներում և ցուցափեղկերին: Այդ մասին հայտնել է Պետդումայի պատգամավոր Անդրեյ Սվինցովը:

 

Նրա խոսքով՝ ալկոհոլային արտադրանքը պետք է դրվի ոչ թափանցիկ պատուհանով առանձին պահարաններում, որոնց վրա պետք է լինի հատուկ գրություն և վաճառողին կանչելու կոճակ:

 

Նման դարակներ կարելի է հանդիպել խոշոր սուպերմարկետներում, դրանցում սովորաբար պահվում է թանկարժեք ալկոհոլը:

 

Սվինցովը համոզված է, որ ալկոհոլային արտադրանք արտադրողներն այդ առաջարկից չեն ուրախանա, սակայն «դա այնքան էլ մեծ կորուստ չի լինի, համեմատած նրա, թե քանի մարդ է օրական մահանում ալկոհոլի չարաշահումից»:

Նույն շարքից