Բիզնես 

Նավթի համաշխարհային գները կվերականգնվեն. Մադուրո

analitik.am

Նավթի համաշխարհային գները կվերականգնվեն, կարծիք է հայտնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ ելույթ ունենալով Աշխատավոր դասի առաջին համագումարի փակմանը, հաղորդում է ТАСС-ը:

 

Նա նշել է, որ Վենեսուելան «չի իջեցնի ձեռքերը» և պատրաստվում է նավթ արդյունահանող երկրների համաժողով անցկացնել:

 

«Ես համոզված եմ, որ մեզ կհաջողվի վերականգնել նավթի գները։ Ամեն դեպքում մենք չենք իջեցնի մեր ձեռքերը և կաշխատենք, որպեսզի փոխհատուցենք միջոցները, որոնք մենք կորցնում ենք նավթի գների անկումից»,- ասել է վենեսուելացի առաջնորդը։

 

Մադուրոն հիշեցրել է, որ Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Ռաֆայել Ռամիրեսն այժմ Ռուսաստանում է՝ ավարտելով նավթ արդյունահանող երկրներով շրջագայությունը:

Նույն շարքից