Բիզնես 

Հայաստանն ու Իրանը համաձայնեցրել են Մեղրիում համատեղ ՀԷԿ-ի կառուցման ժամկետները

analitik.am

Հայաստանն ու Իրանն ավարտել են Հայաստանում ՀԷԿ-ի կառուցման մասին համաձայնագրի նախապատրաստումը: Fars գործակալության հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 17-ին Թեհրանում հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը:


«Հայաստանում հիդրոէլեկտրակայանի կառուցման փոխըմբռնման հուշագիրը համաձայնեցվել է, և իրանական ընկերություններն էլեկտրակայանի շինարարությունը կսկսեն մոտ ապագայում»,- ասել է Չիթչիանը:


Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են Հայաստանի և Իրանի միջև էլեկտրափոխանցման երրորդ գծի շինարարության մեկնարկի և Արաքս գետի 2 ափերին 2 հիդրոէլեկտրակայանների շինարարության մասին:


ՀԷԿ-ը տարեկան կարտադրի 793 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Մեղրիի ՀԷԿ-ի հզորությունը կկազմի 130 ՄՎտ:

Նույն շարքից