Բիզնես 

Ֆինանսների նախարարությունը տեղաբաշխել է 500 մլն դրամի պարտատոմս

analitik.am

 ՀՀ ֆինանսների նախարարությունն անցկացրել է 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26185155 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 50 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 50 մլն դրամ:


Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 482 մլն 970 հազար 596 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.9744 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 6.9992 տոկոս: Աճուրդին մասնակցել է 3 գործակալ:

Նույն շարքից