Բիզնես 

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը չի բացառում նավթի գնի անկումը մինչեւ 50 դոլար

analitik.am

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության Էներգետիկական տեղեկատվության վարչությունը (EIA) հնարավոր է համարում նավթի գնի անկումը բարելի դիմաց մինչեւ 50 դոլարի նշագիծ:


Այդ մասին  EIA-ի ղեկավար Ադամ Սեմինսկին հայտարարել է լրագրողների ետ կայացած հանդիպման ժամանակ:«Հնարավոր է, որ նավթի գինն ընկնի բարելի դիմաց մինչեւ 50 դոլարի նշագիծ»,- ասել է Սեմինսկին, երի խոսքը մեջբերել է Bloomberg գործակալությունը:

 

Ընդսմին վարչության ղեկավարը նշել է, որ մինչեւ 60 դոլար նավթի գնի անկման դեպքում ԱՄՆ-ում կարող է կանգ առնել թերթաքարային նավթի արդյունահանումը: Նրա խոսքով՝ վերլուծաբանների մեծամասնությունն առավել հավանական է համարում այն, որ 2015 թվականին WTI մակնիշի նավթի գինը կգտնվի բարելի դիմաց 62 դոլարի նշագծին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից