Բիզնես 

ՀԱԷԿ-ը միացել է էներգաարտադրության ցանցին

analitik.am

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը նոյեմբերի 18-ին` ժամը 22.00-ին, վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել էներգաարտադրության ցանցին:  ՀԱԷԿ-ից տեղեկացրել են, որ ամբողջությամբ ներդրվել են անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսված միջոցառումները: Իրականացվել են նաև վերալիցքավորման և պլանային նորոգման աշխատանքները:

 

ՀԱԷԿ-ը վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար էներգաարտադրության ցանցից դուրս էր բերվել սեպտեմբերի 27-ի գիշերը` ժամը 00-00-ին:

Նույն շարքից