Բիզնես 

Բրիտանական 3 բանկ տուգանվել է 65,6 միլիոն դոլարով՝ IT խափանումների համար

analitik.am

Մեծ Բրիտանիայի ֆինանսական կարգավորման և հսկողության վարչությունը թագավորական երեք բանկ է տուգանել 65,6 միլիոն դոլարով՝ համակարգչային համակարգերում խափանումների համար, ինչը 6,5 միլիոն հաճախորդի զրկել է իրենց միջոցներին մուտք գործելու հնարավորությունից: Այդ մասին ասվում է վարչության այսօրվա հրապարակած հաղորդագրության մեջ, գրում է ТАСС-ը:

 

2012 թվականի հունիսին հաճախորդները, մասնավորապես, զրկվել են հնարավորությունից՝ օգտվել առցանց ծառայություններից իրենց հաշիվներին մուտք գործելու և կանխիկ գումար հանելու, տարբեր վճարումներ, այդ թվում՝ հիպոթեկային, կատարելու համար:

 

Առանց կանխիկ գումարի են մնացել նաև արտասահմանում հանգստացող բրիտանացիները:

Նույն շարքից