Բիզնես 

ՀԱՀ-ում արտակարգ դրություն Է հայտարարվել ԷլեկտրաԷներգիայի մատակարարման կապակցությամբ

 Հարավային Աֆրիկայի Հանրապետության (ՀԱՀ) «Էսքոմ» Էներգետիկական մենաշնորհատերը նոյեմբերի 24-ին երկրում արտակարգ դրություն Է հայտարարել Էներգամատակարարման կապակցությամբ՝ արդյունաբերական ընկերություններին եւ մասնավոր անձանց կոչ անելով նվազեցնել ԷլեկտրաԷներգիայի սպառումը:


«Էսքոմն» արտակարգ դրություն Է հայտարարում եւ արդյունաբերական ընկերություններին խնդրում Է 10 տոկոսով նվազեցնել սպառումը»,- ասված Է մենաշնորհատիրոջ հայտարարության մեջ, որն արվել Է մայրաքաղաք Պրետորիայի շատ շրջաններում եւ մյուս քաղաքներում լույսի հովհարային անջատումներից հետո:


«Էսքոմն» սպառողներին կոչ Է անում շտապ անջատել ջրատաքացուցիչները եւ մյուս տնային սարքերը, որպեսզի հնարավոր լինի վերականգնել Էլեկտրամատակարարումը»,- հայտարարել Է ընկերությունը:    


ԷլեկտրաԷներգիայի պակասի պատճառը եղանակային պայմաններն են եւ երկու Էլեկտրակայանների աշխատանքում ընդհատումներից առաջած կորուստները: ԷլեկտրաԷներգիայի արտադրումը նվազել Է 1700 մեգավատով:


ԷլեկտրաԷներգիայի պակասը եւ լույսի հաճախակի անջատումները վաղուց են խնդիր դարձել ՀԱՀ-ի համար: Երկրում ակտիվորեն ընթանում Է արեգակնային եւ հողմային Էլեկտրակայանների շինարարություն, սակայն դրանք ի վիճակի չեն արտադրելու բավականաչափ Էներգիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից