Բիզնես 

ՌԴ-ն կարող Է 90 – 100 մլրդ դոլար կորցնել նավթի գների անկումից եւ 40 մլրդ՝ պատժամիջոցներից

Ռուսաստանի տնտեսությունը կարող Է շուրջ 40 միլիարդ դոլար կորցնել աշխարհաքաղաքական պատժամիջոցների պատճառով եւ 90 – 100 միլիարդ դոլար՝ նավթի գների իջեցումից: Այս մասին  Միջազգային ֆինանսատնտեսական համաժողովում հայտարարել Է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:


«Տնտեության  համար ի՞նչ ստացվեց: Մենք տարեկան շուրջ 40 միլիարդ դոլար ենք կորցնում քաղաքական պատժամջոցների պատճառով եւ տարեկան շուրջ 90 – 100 միլիարդ դոլար մենք կարող ենք կորցնել 30 տոկոսով նավթի գների նվազումից»,- ասել Է նա:


Ֆինանսների նախարարը հիշեցրել Է, որ 2014 թվականի սկզբից նավթի գինը 30 տոկոսով իջել Է, այդքան Էլ թուլացել Է ռուբլին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից