Բիզնես 

752 անուն ապրանքների մաքսատուրքերը կպահպանվեն 5 տարի. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար

analitik.am

«Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով հրավիրված ԱԺ լսումների ժամանակ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը մինչ հարցին անդրադառնալը՝ նախ նշեց, որ չի ուզում քննարկել պայմանագրի սահմանադրականությանը վերաբերվող հարցը, քանի որ, ըստ նրա, իր համար պարզ է:

Այնուհետև նշեց, որ հիմնական զեկույցից հետո բացի նկարագրված կառուցվածքից գլոբալ առումով չլսեցին, թե ինչ է տալու պայմանագիրը և ինչից է զրկելու: «Որ ապրանքատեսակների դեպքում է թանկացում սպասվում, և ինչպիսի կանխատեսում ունենք: Ցանկացած պայմանագիր ունի ուժեղ և թույլ կողմ, և որն է, որ խոցելի է Հայաստանի համար և որն է ուժեղ կողմը»,- հարցրեց նա:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշեց, որ այս փուլում 752 ապրանքների մաքսատուրքերը կպահպանվեն. «Հիմնական մասի ժամկետի երկարաձգումը 5 տարուց ավելի է, շատ քիչ մասն է, որ 5 տարուց պակաս է գործելու»,- ասաց նա և նշեց, թե միանշանակ ասել, որ 5 տարի հետո կթանկանա, վաղ է ասել:

Ըստ նրա՝ ակնկալում ենք մաքսատուրքերի նվազում տեղի կունենա: Էմիլ Տարասյանը նաև նշեց, որ ՀՀ-ն ի տարբերություն մյուս անդամ երկրների՝ բավական առաջ է ենթակառուցվածքի մասով:

Նույն շարքից