Բիզնես 

Հայաստանն անդամավճար է մուծելու ԵՏՄ բյուջե

analitik.am

ԱԺ-ում լսումներ են` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ լսումներին մասնակցում են բոլոր շահագրգիռ կողմերը: Նրա խոսքով` ԵՏՄ ընդհանուր գործընթացն ունի 19 տարվա պատմություն, երբ Մաքսային միության համաձայնագիրն ու օրենսդրությունը դրվեց շրջանառության մեջ:   ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ներկայացրեց այն գործընթացները, որոնք նախորդել էին Հայաստանի անդամակցությանը:


Նախ` 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը, հետագայում` նաև ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին, որից հետո 2013թ. հոկտեմբերի 24-ին ԵՏՄ անդամ երկրները ողջունեցին Հայաստանի մտադրությունը, և ԵՏՄ տնտեսական բարձրագույն խորհուրդը դեկտեմբերի 24-ին հաստատեց Հայաստանի անդամակցության ուղղությամբ միջոցառումների ծրագիրն ու ճանապարհային քարտեզը: Ստեղծվեցին 22 աշխատանքային խմբեր, իսկ մայիսի 29-ին ստորագրվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը:   Սուրեն Կարայանը նշեց այն պարտավորությունը, որը պետք է ունենա ՀՀ-ն ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, այն է` ՀՀ ֆինանսնական պարտավորությունը, սկսած 2016թ. հունվարից, մասհանումներն են կամ անդամավճարը ԵՏՄ բյուջե: Ավելի կոնկրետ` ՀՀ-ն վճարելու է ԵՏՄ հաստատված բյուջեի 1,13 տոկոսը:   ԵՏՄ կողմից նաև հաստատվել է մաքսատուրքերի բաշխման չափը. Հայաստանի համար ԵՏՄ տարածք երրորդ երկրների կողմից ներմուծված ապրանքների մաքսատուրքը կկազմի 1,13 տոկոս: 

Նույն շարքից