Բիզնես 

Կենտրոնական բանկի հայտարարությունը

ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով: Այն նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև  բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին: Այս մասին նշվում է ՀՀ կենտրոնական բանկի տարածած հայտարարության մեջ:

 

«Կենտրոնական բանկը՝ խորհրդակցելով ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների հետ, գնահատում է, որ այս պահին շուկայում ձևավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է այդ զարգացումները և գտնվում է կայունացման տիրույթում: ՀՀ կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը»,- գրված է հայտարարության մեջ:

 

Նոյեմբերի 24-ին ամերիկյան մեկ դոլարի վաճառքի գինը հայաստանյան բանկերում հասել է միջինում 435  դրամի: Նախորդ օրվա նկատմամբ դոլարը թանկացել է 16.6 դրամով:

Նույն շարքից