Բիզնես 

Նոյեմբերի 24-ին Փարիզում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական տնտեսական համաժողով

ՀՀ էկոնոմիկայի նախարարԿարեն ճշմարիտյանը համաժողովին հանդես է եկել ելույթով


Նոյեմբերի 24-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան, Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի և Ֆրանսիայում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի բարձր հովանու ներքո անցկացվեց «Հայաստան՝ մուտք դեպի Եվրասիական տնտեսական շուկա. Հայաստանի առավելությունները և հնարավորությունները» խորագրով հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը:

 

Համաժողովի հիմնական նպատակն էր բացահայտել հայ-ֆրանսիական առևտրային հարաբերությունների նոր հնարավորությունները, նպաստել Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության հետագա զարգացմանը:

 

Համաժողովին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Իր ելույթում էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, Հայաստանում ներդրումներ կատարելու արտոնությունները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության տարածքում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող ֆրանսիացի գործարարների համար առկա հնարավորությունները:

 

Միջոցառման շրջանակում կազմակերպվել են մի շարք «կլոր սեղաններ» տարբեր թեմաներով. տուրիզմ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, դեղագործություն, գյուղատնտեսություն, ոսկեգործություն:

 

Միջոցառմանը ներկա են գտնվել մի շարք քաղաքական գործիչներ, հայ և ֆրանսիացի գործարարներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների, ինչպես նաև հայկական և ֆրանսիական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Նույն շարքից