Բիզնես 

ԼՂՀ կառավարությունը կաջակցի ծխախոտագործներին

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են հանրապետությունում ծխախոտագործության ոլորտում ունեցած այստարվա արդյունքները, ինչպես նաև քննարկվել առկա խնդիրների լուծման ուղիներն ու գալիք տարվա անելիքները, տեղեկացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապեր իբաժինը:

Շահագրգիռ մարմինների և ծխախոտագործների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը ներկայացված տվյալների համաձայն` ընթացիկ տարում մշակվել է շուրջ100 հա ծխախոտի դաշտ, որի բերքատվությունն այնքան էլ գոհացուցիչ չէ` հիմնականում երաշտով պայմանավորված: 

Բերքի ցանկալի արդյունքին հասնելուն խանգարել են նաև ոռոգմանը և մթերմանն առնչվող որոշ հարցեր: Այս կապակցությամբ վարչապետ Ա.Հարությունյանը նշել է, որ ոռոգման հետ կապված անհրաժեշտ հանձնարարականներն արդեն տրված են արտադրական ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը և կարճ ժամանակահատվածում ստորգետնյա ջրային պաշարների օգտագործման միջոցով ընդհանուր առմամբ կլուծվի առավել շատ ծխախոտի դաշտեր ունեցող շրջանի` Մարտունու ոռոգման ջրիխնդիրը:

 

Մարտունիում, վարչապետի խոսքով` կհիմնվի չորանոց, ինչը հնարավորություն կտաառանց խոչընդոտների ժամանակին մթերել արտադրանքը: Այս ամենին զուգահեռ վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը կորուստներ կրած ծխախոտագործներին աջակցելու նպատակով նրանց անտոկոս վարկ է տրամադրելու` պարտավորությունների մարման համար, ինչպես նաև երկու տարով ազատելու է ջրի վարձավճարից: Ոլորտի ծավալների կրկնապատկման վերաբերյալ նոր ծրագիր է մշակվում. Մարտունու շրջանում արդեն մոտ 163հա, իսկ Ասկերանում` 60հա ծխախոտի դաշտեր մշակելու հայտեր կան ներկայացված:

ԼՂՀ կառավարության ղեկավարը խորհրդակցության ավարտին հորդորել է ճիշտ պլանավորել հետագա անելիքները, իսկ խոշոր ծխախոտագործներին հանձնարարել է կարգավորելբանվորների հետ աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացը:

Նույն շարքից