Բիզնես 

Թուրքիան սկսել է բանակցել ամերիկյան և չինական ընկերությունների հետ՝ ԱԷԿ կառուցելու շուրջ

Ամերիկյան Westinghouse Electric Company և չինական CSNTC էներգետիկ ընկերությունները բանակցություններ են սկսել թուրքական EUAS պետական էներգետիկ ընկերության հետ՝ Թուրքիայում երրորդ ԱԷԿ-ի կառուցման շուրջ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` Westinghouse ընկերության կայքին հղումով:

« Westinghouse Electric Company-ն և CSNTC-ը EUAS-ի հետ համաձայնության են եկել բանակցություններ սկսել Թուրքիայում AP-1000 միջուկային տեխնոլոգիայով աշխատող քառաբլոկ ԱԷԿ-ի կառուցման շուրջ: Նախագիծն ընդգրկում է ողջ արտադրական գործընթացը, այդ թվում` էներգաբլոկների սարքավորումը, միջուկային վառելիքով ապահովումը և ոչնչացումը, տեխսպասարկումը», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:

AP-1000 ռեակտորները պատրաստվում են, սակայն դեռևս չեն շահագործվում ԱՄՆ-ում: 

Նույն շարքից