Բիզնես 

Եթե արտադրանքը չի արտահանվելու ԵՏՄ երկրներ, գործելու են ՀՀ տեխնիկական կանոնակարգերը. Էկոնոմիկայի փոխնախարար

Տեխնիկական կանոնակարգման որակի ենթակառուցվածքի աշխատանքներում յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգի վերաբերյալ անհատական մոտեցում է կիրառվել, գնահատվել են բոլոր ռիսկերը:


Այս մասին հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ՝ «Եվրասիական տնտեսական միության երկրներ–Հայաստան արտահանման խնդիրներ» թեմայով կազմակերպված կլոր–սեղան սեմինարի ժամանակ: Նա նշեց, որ աշխատանքներ են տարվում, որ նոր տեխնիկական կանոնակարգերի անցմանը մեր տնտեսությունը պատրաստ լինի:


Ավանի աղի կոմբինատի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը խնդրեց անդրադառնալ այն տեխնիկական կանոնակարգերին, որոնք ԵՏՄ անդամակցության հետևանքով փոփոխության են ենթարկվելու:

 


Էկոնոմիկայի փոխնախարարն ասաց, որ տեխնիկական կանոնակարգի մասով ստեղծված աշխատանքային խումբը բանակցություններ է վարել և արդյունքում անցումային շրջան է համարվել առաջիկա մեկ տարին:


«Եթե արտադրանքը չի արտահանվելու ԵՏՄ երկրներ և սպառվելու է Հայաստանում, ապա գործելու է Հայաստանի տեխնիկական կանոնակարգերը, իսկ եթե արտադրանք արտահանվելու է ԵՏՄ այլ երկրներ, ապա այն պետք է բավարարի ԵՏՄ տեխնիկական կանոնակարգին»,-ասաց նա։


Փոխնախարարը նաև հայտնեց, որ ներկայումս ԵՏՄ- համար մշակվել է 34 տեխնիկական կանոնակարգ է և նախատեսված է այն հասցնել 66-ի: «2016 թվականից պահանջը կխստանա»,- ասաց Էմիլ Տորոսյանը և նշեց, որ 2016 թվականից հետ Հայաստանի տարածքում ևս գործելու են ԵՏՄ կանոնակարգերը:


Ինչ վերաբերում է թեթև արդյունաբերությանը, ապա փոխնախարարն ասաց, որ ԵՏՄ պահանջներից է, որ թեթև արդյունաբերության ոլորտի արտադրանքը, ինչպես նաև օծանելիքը հայտնվի տեխնիկական կանոնակարգման դաշտում, սակայն մեզ մոտ միառժամանակ երկու տարի գործելու է ազգային օրենսդրությունը: 

Նա նշեց, որ լաբորատոր վերազինման հարցում, թեև ունենք խնդիր, սակայն լաբորատորիան ունենք, որը կգործի կկանոնակարգի մեջ մտնելուց հետո: «Լաբորատորիաների վերազինման գործը մեկ տարվա ընթացքում շատ արագ իրականացվելու է»,-ասաց նա:


Քննարկմանը գործարարներն անդրադարձան նաև «կանանչ միջանցք» ունենալու անհրաժեշտությանը:

Նույն շարքից