ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` նոյեմբերի 26-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.43 դրամով և կազմել 434.11 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.54 դրամով և կազմել 540.73 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.31 դրամով` կազմելով 9.27 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.72 դրամով և կազմել 681.73 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը նոյեմբերի 26-ին կազմել է 16 հազար 734.39 դրամ, արծաթի գինը՝ 232.52 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 929.79 դրամ։