Թուրքիան դիմել է Ռուսաստանին՝ գազի գինը զեղչելու խնդրանքով, գրում է gazeta.ru-ն։ Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը։
«Մենք զեղչի վերաբերյալ հարցում ենք ներկայացրել ռուսական կողմին, և այս պահին այն գտնվում է քննարկման փուլում»,- հայտնել է Յըլդըզը ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո։
Իր հերթին, Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ կողմերը հետաքրքրված են «Երկնագույն հոսք» գազատարով գազի մատակարարման ավելացման հարցում՝ այն դարձնելով տարեկան 3 մլրդ խմ։