Բիզնես 

Գերմանիայի իշխանությունները պարտադրել են մասնավոր ընկերություններին՝ տնօրենների խորհրդում տեղերի 30 %-ը հատկացնել կանանց

analitik.am

Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել օրինագծին, որով երկրի խոշորագույն ընկերություններին պարտադրվում է տնօրենների խորհրդում տեղերի 30%-ը հատկացնել կանանց: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն BBC-ին հղումով:


Օրենքն ուժի մեջ կմտնի 2016 թվականին:


«Այս օրենքը շատ կարևոր է հավասարություն ապահովելու առումով: Մենք չենք կարող թույլ տալ չօգտագործել կանանց ներուժը»,-ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:


Նմանատիպ օրենքներ են գործում նաև Հոլանդիայում, Նորվեգիայում և Իտալիայում:

Նույն շարքից