Ֆինանսների նախարարությունն անցկացրել է 2017 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ ուղենշային (AMGN36294175) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 2 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 6 մլրդ 80 մլն դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 340 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 740 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1մլրդ 997 մլն 688 հազար 933 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.2517 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.3487 տոկոս: Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: