Բիզնես 

Կառավարությունը 119,5 մլն դրամ հատկացրեց միասնական տարածության տեղեկատվական համակարգի ստեղծման համար

 Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում կստեղծվի միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգ:  Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրեց 119,5 մլն դրամ: 


ՀՀ կառավարության որոշմամբ` նախատեսված Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը ՀՀ-ի անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով՝ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ որպես լիազոր օպերատոր, պետք է իրականացվեն մի շարք աշխատանքներ և ձեռքբերվեն համապատասխան ծրագրային լուծումներ և սարքավորումներ:

 

2015 թվականի հունվարի մեկից Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը:

Նույն շարքից