Բիզնես 

Ադրբեջանական նավթն էժանացել է

analitik.am

Նյու Յորքի NYMEX (New Jork Mercantile Exchange) սակարանում «Layt» նավթի մեկ բարելի գինը 0,40 դոլարով նվազելով` կազմել է 73,69 դոլար, WTI նավթի մեկ բարելի գինը 0,96 դոլարով նվազելով` կազմել է 72,73 դոլար, իսկ Լոնդոնի ICE (Inter Continental Exchange Futures) սակարանում «Brent» տեսակի նավթի մեկ բարելի գինը 1,20 դոլարով նվազելով` կազմել է 76,55 դոլար:


Այս մասին հայտնում է azpolitika.info լրատվական կայքը: 


Ըստ կայքի` Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) մարկետինգի եւ տնտեսական գործողությունների վարչությունը պաշտոնական ԱզերԹԱջ լրատվական գործակալությանը հայտնել է, որ Լոնդոնի սակարանում ադրբեջանական «AzeriLayt» տեսակի նավթի մեկ բարելի գինը 0,06 դոլարով նվազելով` կազմել է 80,20 դոլար: 


Վերլուծաբանները նավթի գնի անկումը կապում են OPEK-ի կողմից նավթի արդյունահանման հետ կապված քվոտան նվազեցնելու ցանկություն չունենալու հետ: Այդ հարցն այսօր հանդիսանալու է նավթի արդյունահանման համաշխարհային կարտելի մասնակիցների քննարկման գլխավոր թեման:

Նույն շարքից