Բիզնես 

«Նաիրիտ»-ի վերագործարկման հարցը կորոշվի Համաշխարհային բանկի ուսումնասիրությունից հետո

analitik.am

 «Նաիրիտ» գործարանի տեխնիկական վիճակի վերաբերյալ Համաշխարհային  բանկի ուսումնասիրությունից հետո Կառավարությունը առաջարկություն կներկայացնի գործարանի տնօրենների խորհրդին: Նաիրիտցիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է այդ ուսումնասիրությունն ավարտել հաջորդ տարվա փետրվար-մարտին, որից հետո Կառավարությունը կձևավորի իր առաջարկությունները:«Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ գործարանը վերագործարկվի: «Նաիրիտ»-ով անհանգստացած են և նախագահը, և վարչապետը: Այդ պատճառով էլ Համաշխարհային բանկի հետ համաձայնության եկանք, որ վերջինս տեխնիկական մոնիթորինգ իրականացնի գործարանում: Նրանց կողմից դրական եզրակացության դեպքում, մենք կդիմենք տնօրենների խորհրդին վերագործարկման համար միջազգային մրցույթ հայտարարելու հարցով»,-  ասաց Զախարյանը:

Նախարարը մեկնաբանեց նաև, թե ինչու որոշեցին հենց Համաշխարհային բանկի հետ համագործակցել այդ հարցով: «Նախ նրանց հետ համագործակցության փորձ արդեն իսկ կար և երկրորդ` նրանք են հոգում ուսումնասրության բոլոր ծախսերը: Պետք է ասեմ, որ մինչ օրս նախարարությանը որևէ ներդրումային ծրագիր չի առաջարկվել, եղել են ցանկությունների բնույթի առաջարկներ, սակայն ոչ ֆինանսական ծրագիր: Դա էր պատճառը, որ մենք ցանկացանք միջազգային անկախ կազմակերպության հետ իրականացնել այդ ուսումնասիրությունը»,- ասաց նա:

Նույն շարքից