Բիզնես 

2015թ. նավթի գինը կկազմի 50-85 դոլար. փորձագետ

2015թ. նավթի գինը կտատանվի 50-85 դոլարի միջակայքում և նույնիսկ գագաթնակետին չի հասնի 100 դոլարի: TASS-ի հետ զրույցում այսպիսի կանխատեսում է արել էներգետիկ շուկայի վերլուծությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Նավթի գնի հարցերով տեղեկատվական ծառայության (Oil Price Information Service, OPIS) հիմնադիր Թոմ Քլոզան:

 

Ըստ փորձագետի՝ համաշխարհային շուկաներում նավթի ներկայիս էժանացումը կավարտվի «համեմատաբար արագ, ըստ ամենայնի, դա կլինի «առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում»: Դրանից հետո «սև ոսկու» գինը կկայունանա մոտավորապես 3-4 ամսով, կանխատեսում է Քլոզան:

 

Մեկնաբանելով Վիեննայում Նավթ արտահանող երկրների կազմակերպության վերջին նիստի լույսի ներքո զարգացումները՝ նա ասել է. «Կարծում եմ՝ գները «հատակը» կգտնեն համեմատաբար արագ: Կարծում եմ՝ մենք «հատակին» կհասնենք հաջորդ 10 առևտրային նստաշրջանների ընթացքում»,- նշել է մասնագետը: «Առևտրային նստաշրջան» ասելով՝ նա նկատի է ունեցել ֆինանսական շուկայի աշխատանքային օրերն ԱՄՆ-ում:

Նույն շարքից