Բիզնես 

ԵՏՄ անդամակցությունը և՛ նոր հնարավորություններ կբացի և՛ ռիսկեր կառաջացնի. գործարար

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը հայ գործարարների համար մի կողմից բացում են նոր հնարավորություններ, իսկ մյուս կողմից առաջացնում է որոշակի ռիսկերի և մարտահրավերներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լիկվոր» ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը:

«Խնդիրն այն է, թե ինչպիսի պաշտպանվածության խնդիրներ կարող են առաջանալ»,- ասաց նա և նշեց, որ մրցակցության առումով կան մի քանի խնդիրներ` կապված գնագոյացման, գրանցված ապրանքային նշանների հետ։ 

Նա նշեց, որ իրենք ցանկանում են իմանալ, թե ինչ խոչընդոտներ, եզրափակումներ են լինելու մասնավորապես դեղերի շուկայում: «Լինելու է մեկ տեսակի օրենք, մեկ տեսակի պահանջ և մենք պետք է կարողանանք մեր շահերը պաշտպանել այդ տարածքում»,- ասաց նա:

Նույն շարքից