Բիզնես 

ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանը կարող է տարեկան 1,2-2,5% լրացուցիչ տնտեսական աճ ապահովել

Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելով Հայաստանը կարող է տարեկան 1,2-2,5 % լրացուցիչ տնտեսական աճ ապահովել, Ազգային ժողովում ԵՏՄ անդամակցության պայմանագրի քննարկմանը հայտարարեց հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:

 

Ըստ նրա՝ ԵՏՄ-ին անդամակցելով Հայաստանի համար լուրջ հնարավորություններ կստեղծվի և երկրի տնտեսությունը կայուն զարգացում կապահովվի:

 

Ըստ նրա՝ ներմուծման և արտահանման տուրքերի բացակայությունը կխթանի միության անդամ երկրների հետ առևտուրը, ինչի արդյունքում կխթանվի նաև տեղական արտադրությունը, զգալիորեն կնվազեն ապրանքների գները:

 

«Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի միանալը տեղական արտադրողների համար հնարավորություններ կապահովի իրենց արտադրանքը միության 170 միլիոնանոց շուկայում ազատ իրացնելու համար»,- ասաց Կարայանը:

 

Նա նշեց, որ պայմանագրով սահմանված են բոլոր այն զգայուն ապրանքները, որոնց նկատմամբ 2-8 տարի ժամկետով Հայաստանը ստանում է արտոնություններ:

 

Ըստ փոխնախարարի՝ չնայած այն մտահոգություններին, որ միության հետ միասնական սահման չունենք, այդուհանդերձ Հայաստանի համար խնդիրներ չեն առաջանա տարանցիկ փոխադրումների հարցում, որոնք պայմանագրում հստակ սահմանված են:

Նույն շարքից