Բիզնես 

Հայ- լիտվական գործարար կապերն ամրապնդվել են 9 հուշագրերով

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում նոյեմբերի 27-28-ը կայացած հայ-լիտվական գործարար համաժողովի շրջանակներում ստորագրվել է համագործակցության 9 հուշագիր: Մասնավորեցնելով, որ հուշագրեր են ստորագրվել ԶՀԳ-ի և Լիտվայի արդյունաբերողների միության, «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու և  «Կաունասի», «Կլայպեդայի», «Մարիամպոլի» և «Կեդայնիայի» ազատ տնտեսական գոտիների, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի , «Վիզորիայի» և «Տեխնոպոլիս Սայնս» տեխնոլոգիական կենտրոնների, Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման և Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսական պալատի «Արէներգո» ՍՊԸ-ի և լիտվական «ԲՕԴ» գրուպի միջև:


Հայաստան-Լիտվա գործարար համաժողովը կազմակերպվել էր Զարգացման հայկական գործակալության, Լիտվայի արդյունաբերողների միության հետ համատեղ և Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ:  Պատվիրակության կազմում ընդգրկված էին պետական կառույցների և մասնավոր կազմակերպությունների 15 ներկայացուցիչներ:

 

Համաժողովի շրջանակներում տեղի ունեցան շուրջ 100 երկուստեք հանդիպումներ և գործնական քննարկումներ հայկական պատվիրակության անդամների և լիտվացի գործարարների ու շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` բանկային և ֆինանսական գործունեության, էներգետիկայի (էներգախնայողության, վերականգնող էներգետիկայի), լոգիստիկայի,  քիմիական արդյունաբերության, սննդի վերամշակման, կոնյակագործության և գինեգործության, գյուղատնտեսության, տեքստիլի և թեթև արդյունաբերության, փայտամշակման և կահույքագործության, դեղագործության, բիոտեխնոլոգիաների, բժշկական սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության և այլ ոլորտներում:

 

Գործնական հանդիպումներից հետո տեղի է ունեցել հայկական արտադրանքի համտեսը:

Նույն շարքից