Բիզնես 

Կենտրոնական բանկը կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից

 Վերջին մի քանի օրվա ընթացքում միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղի ունեցածզարգացումները, այդ թվում արտարժութային շուկաների մեծ տատանումները, նպաստել են ներքինարժութային շուկայում որոշակի սպասումների ձևավորմանը և փոխարժեքի տատանողականությանաճին:

 

Կենտրոնական բանկը գնահատում է, որ այս երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ և հաստատում է իր պատրաստակամությունը կայունացնել շուկայում իրավիճակը իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով: Կենտրոնական բանկը այս պահին կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից, քանի որ, փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում, դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր ևակնկալվող օգուտի փոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների: Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ հաշվի առնելով այս տատանումների կարճաժամկետ բնույթը և արտարժութայինպահուստների բավարար մակարդակը, գների կայունության և ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան: Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

Նույն շարքից