Բիզնես 

Տոնական օրերը հաշվի առնելով՝ նաիրիտցիներն առաջիկայում երկրորդ ամսվա աշխատավարձ կստանան. նախարար

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պնդում է, որ «Նաիրիտ» գործարանի շուրջ իր կողմից արված հրապարակային և ոչ հրապարակային հայտարարությունները միմյանց չեն հակասում:

«Ես ինչ ասում եմ հրապարակային, այն էլ ասում եմ աշխատակիցներին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Երվանդ Զախարյանը:

 

Հիշեցնենք, որ ըստ մամուլի՝ Երվանդ Զախարյանը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին հրապարակային խոստումներ է տվել, բայց ակտիվ աշխատակիցներին՝ այլ տեղեկություններ, որ գործարանի աշխատակազմը կկրճատվի առավելագույնս և աշխատավարձերի ծավալը կնվազի։

Երվանդ Զախարյանը նշեց, որ կրճատումներով ոչ թե նախարարությունն է զբաղվում, այլ՝ ընդհանուր խորհուրդը: Ինչ վերաբերում է աշխատավարձերի վճարմանը, ապա Երվանդ Զախարյանն ասաց, թե գործարանի աշխատակիցներին արդեն իսկ վճարել են մեկ ամսվա աշխատավարձը, իսկ երկրորդ ամսվա աշխատավարձը խոստացել են վճարել մինչև դեկտեմբերի 15-ը՝ հաշվի առնելով, որ առաջիկայում տոնական օրեր են:

 

«Ամբողջությամբ մարում տեղի չի ունենա, մինչև դեկտեմբերի 10-ը կվճարենք մեկ ամսվա աշխատավարձը»,- ասաց նախարարը:

 

Դիտարկմանը, թե նախարարը հայտարարել էր, որ ամբողջական մարում տեղի կունենա, Երվանդ Զախարյանն ասաց. «Մենք նկատի ունեինք, սպասում էինք, որ մինչև դեկտեմբեր բաժնետոմսերը հանձնված կլինեն Կառավարությանը, ու հնարավորություն կունենայինք վճարելու, բայց այսօր այդ հնարավորությունները չունենք»:

Նույն շարքից