Բիզնես 

Գնաճը 5 տոկոսի շրջանակներում է, որը ես նորմալ եմ համարում. Հովիկ Աբրահամյան

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է լրագրողների հարցին` դրամի արժեզրկման և գնաճւ վերաբերյալ: «Մենք հետևում ենք գործընթացներին, խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է:   Ուզում եմ ասել, որ դա Կենտրոնական բանկի իրավասությունների շրջանակներում է , և եթե լինում են խոշոր տատանումներ դրամի փոխարժեքի հետ կապված, իրենք անպայման միջամտում են: Կառավարության համար կարևոր է, որպեսզի տնտեսության տարբեր ճյուղեր օգտվեն հնարավորություններից, և կարևոր է, որ գնաճըն լինի իրատեսական:  


Մենք տնտեսական մրցակցության հանձնաժողովի միջոցով մոնիթորինգ ենք անցկացրել, գնաճը 5 տոկոսի շրջանակներում է, որը ես նորմալ եմ համարում, ուղղակի դա պետք չէ կապել ներքին տնտեսական զարգացումների հետ, դա ուղակի տարածաշրջանային տնտեսության վայրիվերումներն են, մի քիչ էլ մեր ժողովրդի անվստահությունը, բայց խնդիր չկա, ԿԲ-ն տիրապետում է իրավաիճակին, համոզված եմ, որ առաջիկա օրերին խնդիրը կկարգավորվի: 

Նույն շարքից