Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը չի բացառել Թուրքիայի համար գազի գինն ավելի քան 6%-ով իջեցնելու հնարավորությունը, փոխանցում է РИА Новости-ն։
«Բանակցությունները շարունակվում են։ Նախագահը հնչեցրել է 6%-ը, այժմ ընթանում են կոնկրետ առևտրային բանակցություններ «Գազպրոմ» ընկերության և թուրքական կողմի միջև կնքված պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ 6%-ով իջեցումն առաջին փուլն է, հետո հարցը քննարկելի է։ Հաշվի են առնվում այսօրվա գնային պայմանները շուկայում, այդ թվում՝ այն, որ գազի գինը կախված է նավթի գնից, ինչպես նաև հաշվի է առնվում գազային ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը»,- ասել է նախարարը։