Ձմռան ժամանակահատվածում գազափոխադրման ու գազաբաշխման համակարգերը հուսալի շահագործելու, ինչպես նաև հանրապետության սպառողներին անվտանգ և անխափան գազամակատարարում ապահովելու համար իրականացվել են բոլոր անհրաժեշտ նախապատրաստական պլանային աշխատանքները: Աշուն-ձմեռ 2014-2015թթ. նախապատրաստական աշխատանքների շրջանակում, մասնավորապես, իրականացվել են համալիր միջոցառումներ՝ ուղղված մայրուղային գազատարերի և գազաբաշխիչ համակարգի շահագործման հուսալիության ու անվտանգության բարձրացմանը, կատարվել է ԳՓՀ օբյեկտների դիագնոստիկ հետազոտություն, ավտոմատացված կառավարման համակարգերի տեխնիկական սպասարկում:
Պլանային միջոցառումներ են իրականացվել նաև Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանում շահագործվող հորերի տեխնիկական վիճակի գնահատման, կոմպրեսորային արտադրամասի վերականգնման ուղղությամբ: Ստորգետնյա պահեստ-կայանում առկա է բնական գազի օպերատիվ պահուստային ծավալ` մատակարարվող գազի սեզոնային և պիկային տատանումների կառավարումն ապահովվելու համար:
Ձմռան շրջանում բնական գազի սպառման սեզոնային ծանրաբեռնվածության պայմաններում, երբ բնակչության կողմից սպառման օրական միջին ծավալն աճում է մինչև 7 անգամ, գազափոխադրման ու գազաբաշխման համակարգի օբյեկտները պատրաստ են հուսալի շահագործման:
2014-2015թթ. աշուն-ձմեռ ժամանակահատվածում ՀՀ գազամատակարարման համակարգի օբյեկտների հուսալի շահագործման պատրաստվածության մասին դրական որոշում է կայացրել «Գազպրոմ» ԲԲԸ հանձնաժողովը, որի կողմից իրականացվել են կատարված աշխատանքների և հիմնական ու լրացուցիչ սարքավորումների վիճակի ստուգումներ: