Բիզնես 

ԱՄՆ-ի տնտեսությունն իր դիրքը զիջել է Չինաստանին

analitik.am

Չինաստանի տնտեսությունն առաջ է անցել Միացյալ Նահանգներից՝ դառնալով աշխարհում ամենամեծը, հաղորդում է Market Watch-ը:

 

Արժույթի միջազգային հիմնադրամն օրերս հրապարակել է համաշխարհային տնտեսության վերջին ցուցանիշները: Չինաստանն այս տարի 17,6 տրիլիոն դոլարի ապրանքներ և ծառայություններ կմատուցի՝ԱՄՆ-ի 17,4 տրիլիոն դոլարի համեմատ:

 

Դեռևս 2000 թվականին ԱՄՆ-ն արտադրում էր Չինաստանից մոտ երեք անգամ ավելի շատ, նշվում է հոդվածում: Այնուամենայնիվ տնտեսական այս փոփոխությունը տեղի է ունեցել անցած տարվա զարգացումներից հետո, երբ Չինաստանն առաջին անգամ առաջ անցավ ԱՄՆ-ին համաշխարհային առևտրի ցուցանիշներով:

 

Հոդվածագրի խոսքով՝ հաշվարկները հիմնված են որպես գնողունակության հավասարություն (PPP) հայտնի և լայնորեն տարածված տնտեսական չափանիշի վրա, որը չափում է իրական արտադրողականությունը՝ հակառակ փոխարժեքի տատանումների:

Նույն շարքից