Բիզնես 

Դրամի արժեզրկումը և դրա ազդեցությունը գնաճի վրա կառավարելի է. ԱՄՀ մշտական ներկայացուցիչ

analitik.am

Տարադրամը բոլոր տեղերում է արժեզրկվում, այդ թվում նաև՝ եվրոն, լարին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՀ մշտական ներկայացուցիչ  Թերեզա Դաբան Սանչեսը՝ անդրադառնալով դրամի արժեզրկմանը:

«Այս արժեզրկումը այնպիսի մեխանիզմ է, որի միջոցով տնտեսությունը ճշգրտվում է նոր իրավիճակի»,- ասաց նա և  նշեց, որ արդյունքում ներմուծվող ապրանքների գները կբարձրանան, ինչը կօգնի նաև ներքին արտադրանքի մրցունակությանը, սակայն  անխուսափելի է ներկրվող ապրանքների գների աճը:

«Սակայն այս ազդեցությունը գնաճի վրա կառավարելի է: Այս իրավիճակում գնաճը շատ ցածր է  և տնտեսության իրավիճակը հնարավորություն է  տալիս կլանելու այս անցումային ազդեցությունները: Ամենակարևորը ֆինանսական կայունության պահպանումն է: Կառավարելի է դրամի արժեզրկումը, որովհետև գնաճը ցածր է Հայաստանում»,- ասաց նա և նշեց որ կայունությանը զուգահեռ պետք է տնտեսության աճը զարգացնել և բարեփոխումներ իրականացնել:

Թերեզա Դաբան Սանչեսը նշեց, որ շարունակվոմ է  փխրուն մնալ համաշխարհային տնտեսության վերականգնումը և աշխարհաքաղաքական զարգացումները մտահոգիչ են դառնում:

Ինչ վերաբերում է Հայաստանի  Կենտրոնական բանկի գործունեությանը, ապա ԱՄՀ մշտական ներկայացուցիչն ասաց, որ ԿԲ-ն իրավիճակը մոնիթորինգ է ներկայացնում:  «Բարդ իրավիճակ է ստեղծվել: Կենտրոնական բանկը պետք է կառավարի իրավիճակը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է  հարցին, թե առաջիկայում փոխարժույթի առումով ինչ կարելի է  սպասել,  ասաց, որ չի կարող այդ հարցին պատասխանել, սակայն ԿԲ-ն  ունի բավարար չափով պահուստներ, ունի ԱՄՆ-ի և  մյուս կազմակերպությունների օժանդակությունը: Նա կարևոր է համարոմ բուֆերների ստեղծումը, որոնք կարող են օգտագործվել ցնցումների ժամանակ,  ժամանակն է, որ Հայաստանը օգտագործի այն գործիքը, որն ունի, և դա  բյուջեն է:

Թերեզա Դաբան Սանչեսը հայտնեց, որ իրենք օժանդակում են  2015 թվական պետական բյուջեն, որովհետև այն հնարավորություն է տալիս դեֆիցիտի ցուցանիշն ավելացնել:

Նույն շարքից