Բիզնես 

Մելքումյանը՝ վերջին օրերին ընթացող գնաճի ցուցանիշների պատճառների մասին

analitik.am

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը վերջին օրերին ընթացող գնաճի ցուցանիշների պատճառները ակունքներում է փնտրում: ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա խորհուրդ տվեց ավելի հեռվից նայել դրա պատճառին։

«Սա 2009թ.-ից հետո վարվող քաղաքականության հետևանք է, որ մեր դիմադրողականությունն էապես ընկած է, որ մեր արտահանման ծավալներն այդքան քիչ են, պատկերացրեք մի երկիր, որտեղ արտահանումը տրանսֆերտներից քիչ է»,-ասաց նա:

Անդրադառնալով բյուջեին դեմ քվեարկությանը, Միքայել Մելքումյանը նկատեց, թե բյուջեի հետ կապված իրենց դիրքորոշումը հայտնի է։

«Մենք դեմ ենք, դա եղել է ոչ թե ֆինանսական փաստաթղթին դեմ քվեարկել, այլ հստակ քաղաքական դիրքորոշում, որ մեր մոտեցումները էապես տարբերվում են քաղաքական մեծամասնության մոտեցումներից՝ մենք կողմնակից ենք, որ մարդկանց եկամուտներն ավելանան, մարդկանց գնողունակությունն ավելանա, այլ ոչ թե աղքատանան»,-ասաց նա:

Նույն շարքից