Բիզնես 

Հայաստանում ՏՏ ոլորտը 2000 որակյալ մասնագետի պակաս ունի. Հովիկ Մուսայելյան

analitik.am

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը այսօր Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության 7-րդ համագումարին՝ անդրադառնալով Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա խնդիրներին, ընդգծեց, որ այսօր առկա է շուրջ 2000 որակյալ մասնագետի պակաս:

«Խնդիրն այն  է, որ այսօր բուհերը չեն կարողանում պատրաստել այնպիսի կադրեր, որոնք բավարարեն շուկայի պահանջարկը: Սա ունի երկու օբյեկտիվ պատճառ: Դրանցից մեկը պրոֆեսորադասախոսական կազմն է: Հայտնի է, որ այս ոլորտը դինամիկ զարգացող ճյուղ է և դասախոսների հաճախակի վերապատրաստումը շատ կարևոր է, բայց դա շատ ծախսատար է»,- ասաց նա:

Որպես երկրորդ խնդիր Հովիկ Մուսայելյանը նշեց տեխնիկական բազան: «Լաբորատորիաների համար արտասահմանյան համալսարանները ծախսում են տասնյակ միլիոնավոր դոլարներ, ինչը Հայաստանում չկա: Կարծում եմ, որ կառավարությունը այստեղ անելիք չունի, մասնավոր համագործակցությունը կարող է բերել արդյունքների»,- ասաց նա:

Հովիկ Մուսայելյանը ողջունեց երեկ խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, ըստ որի՝ ՏՏ ոլորտում բիզնես ծավալող նորաստեղծ ընկերություններն մի քանի տարով ազատում են հարկերից:

Նույն շարքից