Բիզնես 

Ռուսաստանն արգելել է Ալբանիայից մրգերի ու բանջարեղենի ներմուծումը

analitik.am

Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակում է մտցրել Ալբանիայից մրգերի և բանջարեղենի ներմուծման համար, երբ այդ երկրի միջոցով փորձել են ՌԴ ներմուծել ԵՄ երկրների արտադրանք, ինչը ՌԴ–ում արգելված է այժմ:

Ըստ РИА Новости–ի՝ «Ռոսսելխոզնադզորը» տեղեկացրել է, որ ալբանացիները ներկայացրել են 21 հավաստագիր, որոնցից 20-ը կեղծ են եղել:

«Դրանից մենք եզրակացրել ենք, որ Ալբանիան քողարկում է Եվրամիության երկրներից այնպիսի արտադրանքի մուտքը Ռուսաստան, որոնք արգելված են պատժամիջոցների պատճառով»,-ասել են գերատեսչությունից:

Նույն շարքից