Բիզնես 

«Գազպրոմը» «Հարավային հոսք»–ի բոլոր աշխատանքները չի դադարեցրել. «Ведомости»

analitik.am

«Գազպրոմը» «Հարավային հոսք» գազատարի նախագծի հետ կապված պաշտոնապես դադարեցրել է աշխատանքը միայն իտալական Saipem ընկերության հետ. տեղեկացնում է «Ведомости»-ն:

Ընկերությունը զբաղվել է խողովակաշարի առաջին ճյուղի կառուցմամբ: Նաև նշվում է, որ խոսքը հոսքի ծովային հատվածի մասին է, որի վրա պետք է աշխատեր Castoro Sei նավը:

«Դեռ կարող ենք հաստատել միայն Castoro Sei-ի աշխատանքի դադարեցումը»,- նշել է South Stream Transport B.V կոնսորցիումի ներկայացուցիչը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը ներկա պայմաններում չի կարող շարունակել «Հարավային հոսքի» իրագործումը՝ Եվրամիության ոչ կառուցողական մոտեցման պատճառով:

Նույն շարքից