Բիզնես 

Դեպի Թուրքիա գնացող գազատարը կկառուցի «Գազպրոմ Ռուսկայա» ընկերությունը

analitik.am

«Գազպրոմ» ռուսական պետական կոնցեռնը կստեղծի «Գազպրոմ Ռուսկայա» ընկերությունը, որին  կհանձնարարվի Թուրքիա հասնող գազատարի շինարարությունը: Ինչպես հայտնում է BBC-ն` այս մասին տեղեկացրել է հոլդինգի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:

 

Կուպրիյանովի խոսքով` ընկերությունը կգրանցվի Սանկտ Պետերբուրգում, իսկ անվանումը կստանա «Ռուսկայա» գլխավոր կոմպրեսորային կայանից:

 

 Դեպի Թուրքիա գնացող գազատարի կառուցումն սկսելու մասին որոշումը հայտարարվել էր դեկտեմբերի 1-ին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիա կատարած այցի ժամանակ: Պուտինն այդ ժամանակ հայտարարել էր նաև «Հարավային հոսք» գազատարի շինարարության դադարեցման մասին:

Նույն շարքից