Բիզնես 

Երբևէ չի հայտարարվել, որ «Նաիրիտի» աշխատողներին չեն վճարվի աշխատավարձի կուտակված պարտքերը. «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ հայտարարությունը

analitik.am

«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ն պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, որով տեղեկացնում է աշխատողների հնարավոր կրճատումների ու կուտակված պարտքերը վճարելու մասին։

«Հնարավոր կրճատումների և աշխատավարձի մասով պարտքերի մարման հետ կապված տարակարծություններից խուսափելու և կոլեկտիվին ու հանրությանը    «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ   դիրքորոշումը ներկայացնելու  նպատակով`


ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ.

1. աշխատողների հնարավոր կրճատումներն արվում են ձեռնարկության ծախսերի օպտիմալացման ու հետագա  պարտքերի կուտակումը  կանխելու նպատակով:

2. Աշխատողների թվաքանակի հնարավոր կրճատման դեպքում «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ  գործելու է  բացառապես  գործող` ՀՀ օրենսդրության սահմաններում, այն է`

• ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, մինչև հնարավոր կրճատման օրը, աշխատողները  գրավոր կծանուցվեն այդ մասին,

• «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ աշխատակիցներից յուրաքանչյուրի հետ, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքին կկատարվի վերջնահաշվարկ (այդ թվում` աշխատավարձի գծով պարտքերի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով):

 (Հոդված 130.  Աշխատողի  հետ վերջնահաշվարկի կարգը.

1. Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում  գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի  և աշխատողի համաձայնությամբ  վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:

2.Ոչ ոք և երբևէ չի հայտարարել, որ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ   աշխատողներին չեն վճարվի աշխատավարձի մասով կուտակված պարտքերը:

3. «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությունը  նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողների հետ: Նոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ   ներկայիս աշխատակիցների հետ:

4. Համաձայն ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հայտարարության` 2014թ-ի դեկտեմբերին «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ    աշխատակիցներին կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ»: 

Նույն շարքից