Բիզնես 

Նավթի նվազող գինն ու դոլարի փոխարժեքը հարվածել են Ռուսաստանի տնտեսությանը

analitik.am

Նավթի նվազող գինն ու դոլարի փոխարժեքը հարվածել են Ռուսաստանին և այլ զարգացող շուկաների, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times թերթին:

 

Ինչպես նշում է թերթը, երկուշաբթի JPMorgan Emerging Market Currency ինդեքսը, որն արտահայտում է զարգացող երկրների ազգային արժույթների փոխարժեքները, ընկել է՝ հասնելով 2000 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշին:

 

Ուժեղացած դոլարը շարունակում է ճնշում գործադրել Brent նավթի գնի վրա. երկուշաբթի օրը մեկ բարելի համար այն եղել է 66 դոլարից փոքր- ինչ ավելի, ինչն անդրադարձել է էներգետիկ ընկերությունների և նավթ արդյունահանող երկրների վրա:

 

Ներկայիս տնտեսական վիճակն ազդել է նաև խոշոր նավթային ներկրողների վրա, որոնք պետք է օգուտ քաղեին ավելի էժան նավթից, այդ թվում՝ Թուրքիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության, նշվում է հոդվածում:

 

Թերթը մեջբերում է Barings Asset Management-ից Ալան Ուայլդին, ով հայտարարել է, որ զարգացող շուկաների արժույթների վրա արտաքին գործոններն ավելի մեծ ազդեցություն են ունենում, քան ներքինները: Էժանացած արժույթը կարող է օգուտ բերել որոշ երկրների, քանի որ նրանց արտահանումն ավելի մրցունակ է դառնում, բայց դրա հետ մեկտեղ ներկրումն ավելի է թանկանում, ինչն առաջացնում է ինֆլյացիայի աճ և մեծացնում է դոլարային պարտքի արժեքը, գրում է թերթը:

Նույն շարքից