Բիզնես 

Նավթի 1 բարելի գինը կարող է հասնել 53 դոլարի

analitik.am

 

 

Ինչպես նշում է cnbc.com-ը, մասնագետների կարծիքով՝ 2015թ. 1 բարել նավթի գինը կարող է հասնել 53 դոլարի: Աղբյուրը մանրամասնում է, որ այս կանխատեսման հրապարակումից հետո նավթի գները կտրուկ ընկել են:

 

«Առանց ՕՊԵԿ-ի միջամտության շուկայի հավասարակշռությունը կխախտվի, հատկապես 2015թ. 2-րդ կեսին արդյունահանված նավթի ավելցուկ կլինի: Իսկ գները կսկսեն անկում գրանցել արդեն առաջին կեսին» ,-նշել են ոլորտի վերլուծաբաններ Ադամ Լոնգսոնն ու Էլիզաբեթ Վոլինսկին:

 

Բացի այդ, Morgan Stanley-ն ցածր կանխատեսում է արել 2016, 2017, 2018 թթ. համար: Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարվա հունիսից սկսած նավթի գինն ընկել է 40%-ով:

Նույն շարքից