Բիզնես 

ԵՄ-ն «Հարավային հոսք» նախագծին այլընտրանքներ է փնտրում

analitik.am

Եվրոպական միության երկրները, որոնց տարածքով պետք է անցներ «Հարավային հոսք» գազատարը, Եվրահանձնաժողովի նիստին քննարկել են ռուսական գազատարին այլընտրանք գտնելու հնարավորությունները:

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, նիստից հետո մամուլի հաղորդագրություն է տարածվել:

 

Առաջին տարբերակը, որը կարող է օգտագործվել, կասպյան գազը «Հարավային գազային միջանցքով» հասցնելն է: Երկրորդ այլընտրանքը հեղուկացված բնական գազի տերմինալների կառուցումն է, իսկ երրորդը Սև և Միջերկրական ծովերի ռեսուրսների օգտագործումը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Հարավային գազային միջանցքով» առաջին գազը Եվրոպա կհասնի 2019թ.-ին:

Նույն շարքից