Բիզնես 

Հունաստանը խնդրել է Եվրահանձնաժողովին արագացնել Ադրբեջանի կողմից հունական DESFA գազատրանսպորտային ընկերության ձեռքբերման գործարքի հաստատման գործընթացը

analitik.am

Հունաստանը խնդրել է Եվրահանձնաժողովին արագացնել Ադրբեջանի կողմից հունական DESFA գազատրանսպորտային ընկերության ձեռքբերման գործարքի հաստատման գործընթացը, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Հունաստանի շրջակա միջավայրի պահպանության, էներգետիկայի և կլիմայական փոփոխությունների նախարարությանը:

 

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ համապատասխան խնդրանքով նախարար Յանիս Մանիատիսը դիմել է Էներգետիկ միության հարցերով Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Մարոշ Շեֆչովիչին:

 

Մանիատիսը նշել է, որ հունական իշխանություններն ամբողջ ժամանակ համագործակցել են Եվրահանձնաժողովի իրավասու ծառայությունների հետ և ընդգծել է, որ DESFA-ի վաճառքը կնպաստի Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը:

 

2013 թվականին Հունաստանը 400 միլիոն եվրոյով վաճառել է DESFA-ի բաժնետոմսերի 66 տոկոսն Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը: Սակայն այդ բաժնետոմսերի փաստացի փոխանցումը բախվում է Եվրահանձնաժողովի կողմից խոչընդոտների:

 

2014 թվականի նոյեմբերի 5-ին Եվրահանձնաժողովը պահանջել է երեք ամիս ժամանակ տրամադրել գործարքի լրացուցիչ ուսումնասիրությանը:

Նույն շարքից