Բիզնես 

KfW-ն վարկ և դրամաշնորհ կտրամադրի ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար

analitik.am

Հայ-գերմանական ֆինանսական գործակցության շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի միջև կնքվել են «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աջակցման» վարկային ծրագրի երկրորդ փուլի վարկային և դրամաշնորհի պայմանագրերը: Հատկացվող 15 մլն եվրո վարկով ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով կվարկավորվեն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունները: Միջոցների մի մասը կուղղվի «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աջակցման» ներկայումս գործող ծրագրի շարունակությանը, մյուս մասը` գյուղատնտեսության ոլորտի արժեշղթաների պիլոտային ենթածրագրի ֆինանսավորմանը:

 

KfW բանկի կողմից հատկացվող դրամաշնորհի գումարը կազմում է 750 հազար եվրո: Դրամաշնորհի միջոցները նախատեսված են տեխնիկական աջակցության` ծրագրի շահառուներին մատուցվող խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորման համար: Տեխնիկական աջակցությունն իրականացնելու է KfW կողմից մրցութային կարգով ընտրված խորհրդատվական ընկերությունը:

Նույն շարքից