Բիզնես 

Գյուղատնտեսական տոնավաճառները դեկտեմբերի 20-ից կգործեն ամենօրյա ռեժիմով. Գյուղնախ

analitik.am

Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Տոնավաճառները կազմակերպվում են Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ): Տոնավաճառներին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:

Տոնավաճառի մասնակիցներին  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ: Երևանի քաղաքապետարանն աջակցում է տարածքի տրամադրման հարցում և յուրաքանչյուր տոնավաճառի օրվա ավարտին իրականացնում  է տարածքի մաքրման աշխատանքներ:

Ս.թ. դեկտեմբերի 9-ի դրությամբ, միջին հաշվով,  մեկ տոնավաճառի ընթացքում իրացվել է 40-45 տոննա գյուղմթերք, իսկ ընդհանուր առմամբ՝ 3698 տոննա:

Նույն շարքից